Foto

Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը

Ֆրանսիայի և Իտալիայի պետական ​​պարտքը գերազանցել է 3 տրիլիոն եվրոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ)՝ 2025 թ. արդյունքների ամփոփումը։

Եթե 2024 թ. վերջի դրությամբ Ֆրանսիան ԵՄ-ի միակ երկիրն էր, որի պարտքը գերազանցում էր այս ցուցանիշը, ապա այժմ նրան միացել է նաև Իտալիան։

Ֆրանսիայի պետական ​​պարտքը տարվա ընթացքում աճել է մինչև 3,5 տրիլիոն եվրո, Իտալիայինը՝ մինչև 3,1 տրիլիոն եվրո։

Այս նշագծին է մոտենում նաև Գերմանիայի պարտքը. այն 2025 թվականին ավելացել է՝ հասնելով 2,8 տրիլիոն եվրոյի։

ԵՄ-ի պետական ​​պարտքն, ընդհանուր առմամբ, աճել է մինչև 15,4 տրիլիոն եվրո։ Եվրամիության 27 պետություններից միայն չորսին է հաջողվել կրճատել պարտքի չափը՝ Դանիային (-4,5%), Իռլանդիային (-2,6%), Հունաստանին (-0,6%) և Կիպրոսին (-7,9%)։