Ապրիլի 22-ին, ժամը 14:33-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո բնակավայրի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:09-ին, մարվել՝ 15:52-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40քմ) և 60 հակ անասնակեր։









