Foto

Ավանի աղի կոմբինատում էլեկտրաէներգիան անջատվել է, 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորությամբ շենքի ներսում։

Փրկարարները իրենց հետ բերել էին նաև հատուկ գեներատորներ, կատարել են կոմբինատում էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո բոլորին անվտանգ դուրս են բերել։ Տեղում եղել են նաև փրկարար ծառայության հոգեբաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 բրիգադ։