Foto

«Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարը վերացվել է․ ջրամատակարարումը կվերականգնվի

Քիչ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» շահագործման տեղամասն ավարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումը։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ արդեն սկսվել է 1000 մմ-անոց ջրատարի վերագործարկումը։ Առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։