Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
UNIAN-ը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Նա նշել է, որ հանդիպումը հնարավոր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Սիբիհան նշել է, որ Թուրքիան դեր է խաղացել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում՝ տրամադրելով բանակցությունների հարթակ։









