Foto

Բյուրեղավանի խմելու ջուրը կարելի՞ է օգտագործել, թե դեռ անհրաժեշտ է սպասել․ հայտարարություն

Երկու օր է ստանում ենք բազմաթիվ ահազանգեր և հարցումներ՝ խմելու ջուրը կարելի՞ է օգտագործել, թե դեռ անհրաժեշտ է սպասել։ Այս մասին հայտարարություն է տարածել Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան։

«Տեղեկացնում ենք, որ Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտությունների արդյունքները գնահատվել են դրական և համապատասխանում են սահմանված նորմերին։Միաժամանակ, մեր բժիշկների կողմից առաջարկվում է՝ կանխարգելիչ նպատակներով, առաջիկա որոշ ժամանակահատվածում խմելու ջուրը օգտագործելուց առաջ՝ եռացնել։