ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նվիրված հայ մարզիկների՝ աշխարհի առաջնություններում գրանցած հաղթանակներին․
«Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն։
Այսօր ևս ունենք կարևոր ձեռքբերումներ․
Սուրեն Աղաջանյանն իր առաջին մասնակցությամբ արդեն դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Գասպար Տերտերյանը և Սլավիկ Գալստյանը նվաճեցին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ, ընդ որում՝ Սլավիկ Գալստյանի համար սա արդեն երրորդ նման հաջողությունն է։
Ծանրամարտում ևս ունենք հերթական հաղթանակը՝ Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է, որը ձևավորվում է քրտնաջան աշխատանքի, կամքի և մեծ նվիրումի շնորհիվ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր բոլոր մարզիկներին և նրանց մարզիչներին։
Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են։ Մենք միասին շարունակելու ենք կերտել հայկական սպորտի հաղթական պատմությունը»։









