Foto

Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում հարազատների ուղեկցությամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել 9 ամսական երեխա։

Երեխան եղել է ծայրահեղ ծանր վիճակում և բժիշկները կարողացել են նրա կոկորդում մնացած «Լեգո» խաղալիքը դուրս բերեն, ինչից հետո երեխային միացվել է արհեստական շնչառության սարք ու հիմա նրան ռեանիմոբիլով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։