Foto

Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ

Դանիայում՝ Հիլերոդ քաղաքի մերձակայքում գտնվող Գրիբսկովյան երկաթուղու վրա, բախվել են երկու գնացք, կան տուժածներ. հայտնում է Danmark Radio-ն՝ հղում անելով դեպքի վայրում գտնվող ոստիկանության հերթապահ սպաներին։

Իշխանությունները հայտնել են, որ 17 մարդ տուժել է, որոնցից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

DK-ն նշում է, որ տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը կդադարեցվի անորոշ ժամանակով։ Փրկարարական գործողության հետ կապված՝ ոստիկանությունը փակել է մերձակա ճանապարհները։

Հրշեջ ծառայությունը X-ի իր էջում հայտնել է, որ տուժածներն արդեն տեղափոխվել են վթարի վայրից շտապօգնության մեքենաներով և ուղղաթիռներով։