Արագածոտնի Թեմից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին , Արագածոտնի թեմի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կկատարվի թեմի հերթական միասնական ժամերգությունը:
Հավարտ Ժամերգության կկատարվի Բարեխոսական կարգ՝ ի «Յիշատակ մեր սուրբ նահատակների, որոնք Հայոց Ցեղասպանության ընթացքում նահատակվեցին հանուն հավատքի և հանուն հայրենիքի»։
«Հայցում ենք մեր հավատավոր զավակաց ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և բոլորի համար»,- ասվում է Թեմի հաղորդագրության մեջ:









