Foto

Կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊ ընկերությանը պատկանող (Արմավիրի մարզ, Քարակերտ բնակավայր) կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով «Ջաջուռ»» արտադրատեսակի, արտադրության կասեցումը: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։