Ապրիլի 16-18-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Ֆլորա» էքսպո կենտրոնում կայացել է «EuroBridge 2026» հայ արտադրողների և գործարարների ցուցահանդեսային ֆորումը, որը կազմակերպվել էր Made by Armenians հասարակական կազմակերպության, Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի ՀԿ-ի և «AM-BG IMPEX» ՍՊԸ կողմից։
Ցուցահանդեսի ընդունող կողմերն են Բուրգասի քաղաքապետարանը և Բուրգասի առևտրաարդյունաբերական պալատը։ Հայտնում են Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։
Միջոցառումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և Հայ-բուլղարական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ։
Միջոցառման հանդիսավոր բացումը տեղի է ունեցել ապրիլի 16-ին՝ «Ֆլորա» էքսպո կենտրոնի հարակից այգում։
Ցուցահանդես-ֆորումը բացել է Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Էդգար Աբրահամյանը, որից հետո ողջույնի ելույթով հանդես են եկել Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովը և Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։
Դեսպան Համբարձումյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ցուցահանդես-ֆորումի բոլոր կազմակերպիչներին և հյուրընկալող կողմերին։
Բացման արարողության ընթացքում հանդիսավոր հայտարարվելէ նաև Բուրգասի և Երևանի միջև հունիսի 4-ից մեկնարկվող ուղիղ չվերթների գործարկման մասին, որն ամրագրվել է հենց տեղում ստորագրված փաստաթղթով։
«Electra Airways»-ի կողմից ամեն հինգշաբթի իրականացվող ուղիղ չվերթները կապահովեն զբոսաշրջիկների, ինչպես նաև գործարարության համար անհրաժեշտ կապը երկու քաղաքների միջև՝ զգալիորեն դյուրացնելով ուղիղ շփումները և կրճատելով երկու երկրների միջև ապրանքների և ներդրումների ճանապարհը։
Միջոցառման նպատակն է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, գործարար կապերի, նոր գործընկերներ և դիստրիբյուտորներ գտնելու խթանումը։
Ցուցահնդես – ֆորումի ժամանակ երկուստեք շեշտվել է դրա ռազմավարական նշանակությունը․ Բուրգասը՝ հայ արտադրողների համար ԵՄ դարպաս դարձնելու տեսանկյունից։
Բացման արարողությանը մասնակցում էին Բուլղարիայի Առևտրի պալատի ղեկավարությունը, Բուլղարա-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար կազմը, Բուլղարիայի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայից, Իտալիայից, Հունաստանից, Ռումինիայից ժամանած հայ գործարարներ։
Ապրիլի 17-ը և 18-ը ամբողջությամբ նախատեսված է B2B գործարար հանդիպումների անցկացման և այցելուների համար։
Միջոցառման նպատակն է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, գործարար կապերի, նոր գործընկերներ և դիստրիբյուտորներ գտնելու խթանումը։









