ԱՄՆ-ում միջադեպ է տեղի ունեցել UFC մարտիկ Արման Ծառուկյանի հետ․ նրան իջեցրել են ինքնաթիռից՝ թռիչքի ընթացքում հեռախոսով զբաղված լինելու պատճառով։ Մարզիկը մեկնում էր մասնակցելու Real American Freestyle 8 մրցաշարին։
Այս մասին X հարթակում հայտնել է լրագրող Ադամ Զուբայրաևը՝ հրապարակելով տեսանյութ Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի սրահից։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի գիշերը Ֆիլադելֆիայում կայանալիք մրցաշարում Ծառուկյանի մրցակիցը լինելու է ամերիկացի Յուրայա Ֆեյբերը։









