Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ի՞նչ եք արել այս ողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարք։
Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։
Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել», - գրել է նա։









